Արմավիրում բախվել են Kia-ն և մոտոցիկլը, վերջինն էլ կայանված Opel-ին. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երեկ` հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 34 տան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 21-ամյա Վարդան Ջ.-ի վարած «ՄՏՌ ՊՑ 3» մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Ալյոշա Մ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Վարդան Ջ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930