Պաղեստինը երկրներին կոչ է անում վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ

Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին հայտարարել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կատարել է իր իրավական ու բարոյական պարտավորությունները՝ անօրինական ճանաչելով Իսրայելի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Այժմ բոլոր պետությունները պետք է խստորեն կատարեն իրենց պարտավորությունները։

Սա նշանակում է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն Իսրայելի հետ իրենց երկկողմ հարաբերությունները՝ համոզվելու համար, որ իրենց քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի չի նպաստում պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի շարունվող ագրեսիային»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031