Windows-ի խափանման պատճառով «Զվարթնոց»-ում ևս խնդիրներ կան․ չվերթների մասով հարցերը կարգավորվում են

Windows-ի համաշխարհային խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ որոշ խափանումներ եղել են, գրանցվել են չվերթների ուշացումներ: Այս մասին 24News-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:

Հիշեցնենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների արդյունքում ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը, այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031