Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորանքներս և մաղթանքներս Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել գործընկերությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև և իրականացնել համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առավել սերտացմանը», — նշված է ԱԺ նախագահի գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031