Խաղաղության պայմանագրի կնքման մասով ՀՀ-ի կողմից որևէ ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական դաշտում է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա: Մենք պատրաստ ենք այն ստորագրել:

Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումն ու սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:

«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգձում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, ապա ըստ Ալեն Սիմոնյանի, որ գործընթացը շարունակվում է, Հայաստանը լիահույս է, որ հաջողության կհասնի:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930