«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը Վենետիկում. (լուսանկարներ,տեսանյութ)

Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքի 15-րդ դարի թագավորական պալատում, «Պրեստիժ Մեդիա» ընկերությունը կազմակերպել էր «PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխություն։ Այս նշանավոր միջոցառումը համախմբել էր հանրային, մշակույթի, արվեստի, առողջապահության և գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Առաջին անգամ հեքիաթային Վենետիկը մեկտեղեց հայ մշակույթի, արվեստի, բիզնեսի, առողջապահության բնագավառի արժանավորներին:
«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակներ ստացան իրենց բնագավառում առաջատար եւ խոշոր ընկերություններ, առողջապահության ոլորտի նվիրյալներ, արժեք ստեղծող գործարարներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։

««PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխության նպատակն է գնահատել հայ ժողովրդի օրինակելի, տաղանդավոր, նվիրյալ և հեղինակավոր զավակներին, ովքեր հանդիսանում են մեր ազգի իսկական հիմնասյուները, ովքեր մարմնավորում են իրենց հավատարմությունը հայրենիքին և հետևողականորեն հանրահռչակում են Հայի անունը ամբողջ աշխարհում։ Կարծում եմ այս նախաձեռնությունը կամրապնդի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, կզարգացնի հայ գործարար կապերը, բժիշկների նորագույն նվաճումները հանուն մեր երկրի ու պետության զարգացման ու հզորացման»,- իր բացման խոսքում նշեց «PRESTIGE» համահայկական մրցանակաբաշխության հեղինակ և կազմակերպիչ, «Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։

«Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ.-ին՝ Սեդա Գասպարյանի կողմից և ներկայացնում է հայկական հեղինակավոր «PRESTIGE» ամսագիրը։ Արդեն շուրջ 25 տարի Սեդա Գասպարյանի կողմից մեդիա ոլորտում մի շարք նախագծերի հեղինակումն ու կազմակերպումն ի վերջո բերեց տրամաբանական հանգուցալուծման` մասշտաբային մրցանակաբաշխության կազմակերպման, որից առաջինին պատիվ ունենք մասնակցելու բոլորս: Այս տարիների ընթացքում «Պրեստիժ Մեդիա» ընկերությունը տպագրել է ամսագրի 21 հերթական համար 3000-5000 օրինակով։ Ամսագիրը ներկայացնում է լավագույն եւ առաջատար ընկերություններին, հայ հեղինակավոր գործիչներին։ «PRESTIGE» ամսագրի առաջիկա համարը բացառիկ իրավունքով նվիրված է հայ մեծանուն շանսոնյե, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։

Մրցանակաբաշխությունը վարում էր անզուգական Նազենի Հովհաննիսյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ Վենետիկում, Ca’Sagredo 15-րդ դարի թագավորական պալատի ազնվական նստավայրում։

Ներկայացնում եմ այս տարվա «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն էին՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Իտալիայի Վճռաբեկ դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին:

Միջոցառումը սկսվեց Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանի օրհնության կարգով, իսկ մրցանակների հանձնումից հետո մատուցվեց գալա ընթրիք։

Երեկոն իր գեղեցիկ կատարումներով անմոռանալի դարձրեց իտալացի հանրահայտ ջութակահար Պիերպաոլո Ֆոտին:

Ահա այս տարվա մրցանակաբաշխության 32 մրցանակակիրները:

ԾՈՎԻՆԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայ-իտալական բարեկամության ամրապնդման, մասնագիտական ​​և ազնիվ դիվանագիտական ​​աշխատանքի համար արժանացավ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» մրցանակին, որը դեսպանին անձամբ շնորհեց «Պրեստիժ Մեդիա» ընկերության հիմնադիր Սեդա Գասպարյանը:

ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս

«Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից հատուկ շնորհակալագիր՝ հայ-իտալական գործարար կապերի ամրապնդման և ջերմ ընդունելության համար:

ԱՐՄԱՅԻՍ ԱԼԲԵՐՏԻ ԿԱՄԱԼՈՎ

Մոսկվայի պետական ​​համալսարանի Մ.Վ. Լոմոնոսովի անվան բժշկական գիտահետազոտական ​​և կրթական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ուրոլոգ, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, բարերար

«Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի բժիշկ, պրոֆեսոր, հայրենիքի նվիրյալ, ականավոր հասարակական գործիչ, բարերար Արմայիս Կամալովը «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՆԱՐԻՆԵ ՉԱՐՉՅԱՆ

«Դայմոնդ Սթայլ» ՍՊԸ հիմնադիր, հասարակական գործիչ, բարերար

Երակարամյա բիզնես գործունեության, հասարակական եւ բարեգործական բազում ծրագրեր իրականացրած գործարար Նարինե Չարչյանը «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար

Համայնքի շենացման ու հզորացման գործում ունեցած մեծ ավանդի, հասարակական ակտիվ գործունեության համար որպես համայնքի լավագույն ղեկավար՝ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ԻՆԵՍՍԱ ՆԱԶԱՐՅԱՆ

«Էկոսենս» ախտորոշման կենտրոնի հիմնադիր

Առողջապահության ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխան տարվա լավագույն և առաջատար լաբորատոր ախտորոշման կենտրոն, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՍԵՐԳԵՅ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Լիկվոր» դեղագործական ընկերության հիմնադիր-տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ

Ազգային դեղագործության պատմության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի, տեղական և միջազգային շուկաներում առաջատար, բարձրորակ դեղարտադրող ընկերության հիմնադիր Սերգեյ Մաթևոսյանը՝ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի համասեփականատեր, խորհրդի նախագահ

Միջազգային չափանիչներին համապատասխան հայրենական բարձրորակ և մեծ պահանջարկ վայելող եզակի արտադրանք, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ԱՐՄԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՍԱՆԱՄՅԱՆ

«Էրեբունի» ԲԿ Ընդունարանի և Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար

Անհետաձգելի բուժօգնության ոլորտում առաջատար և կազմակերպական բարձր որակներ ունեցող պրոֆեսիոնալ բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

«ԱԳԱԹ-777» ՍՊԸ

Ռուզան Կարապետյան «Ագաթ-777» ՍՊԸ հիմնադիր

«ԱԳԱԹ-777» ընկերությունը երկարամայա բարեխիղճ և որակյալ աշխատանքի շնորհիվ որպես լավագույն և առաջատար շինարարական ընկերություն՝ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՄԱՐԻԱՆՆԱ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Վարդանյան «Դուստր Մարիաննա» ՍՊԸ հիմնադիր

Միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ սննդամթերք՝ համային և որակական հատկանիշներով տարբերվող բացառիկ արտադրատեսակներ, կաթնարդյունաբերության ոլորտի առաջատար, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Էլբատ» ՍՊԸ նախագահ, «Էլեկտրոն» ԲԲԸ գործադիր տնօրեն

Երկրի տնտեսության զարգացման և տեղական ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Գրող, մանկավարժ, լեզվաբան, Գրողների միջազգային միության, Հայաստանի գրողների միության, ԱՄՆ հայ գրողների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության գրողների միության պատվավոր անդամ, «Տիր» գրական-մշակութային ակումբի և «Творчество и потенциал» միջազգային գրական ակումբի անդամ, 13 բանաստեղծական գրքերի հեղինակ

Ժամանակակից գրականության մեջ ունեցած մեծագույն ավանդի, ակտիվ ստեղծագործական գործունեության, ուրույն ձեռագիր եւ ոճ ունեցող «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

«Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբույժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Թայրոիդ» մասնագիական ակումբի համահիմնադիրներից

Էնդոկրին վիրաբուժության ոլորտում միջազգային փորձի ներդրում, լավագույն և առաջատար բժիշկ-էնդոկրինոլոգ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Հայաստանի Գործատուների միության նախագահ

Վահագն Համբարձումյանը Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի կայացման, գործարար միջավայրի բարելավման, քաղաքացիական հասարակության զարգացման և տնտեսության հզորացման գործում ներդրած մեծ ավանդի համար «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

ԱՐԳԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնի հիմնադիր

Էսթետիկ բժշկության մեջ նորարարական մոտեցումներ կիրառող, մասնագիտական պրոֆեսիոնալ գործուներությամբ տարբերվող տարվա առաջատար բժիշկ-էսթետիստ Արգինե Դավթյանը՝ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Աստղիկ» ԲԿ դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս

Ռինոպլատիկ վիրաբուժության նորագույն մեթոդներով աշվատող լավագույն և առաջատար բժիշկ, պլաստիկ վիրաբույժ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Դանիելյան» արվեստի կենտրոնի հիմնադիր

Արվեստի և մշակույթի ոլորտում բարձր նշաձող սահմանած, գեղագիտական ճաշակ և ուրույն ձեռագիր ունեցող «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆ

KAMOBLOG.TV հիմնադիր

Հայաստանում բլոգինգի հիմնադիր, ամենապահանջված բլոգեր, Kamoblog.TV կայքի հիմնադիր, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՎԻՎԱԼԴԻ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Էդուարդ Աղասյան «Վիվալդի» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր
Աշոտ Ավետիսյան «Վիվալդի դենտալ Լաբ»-ի հիմնադիր

«Վիվալդի» ստոմատոլոգիական կենտրոնը հայտնի է հատկապես հայ հայտնիներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին գեղեցիկ ժպիտներ պարգևելու հաջողված փորձառությամբ:

էսթետիկ ստոմատոլոգիայի բնագավառում առաջատար Վիվալդի ստոմատոլոգիական կենտրոնը որպես տարվա լավագույն եւ առաջատար, միջազգային ճանաչում ունեցող ստոմատոլոգիական կենտրոն, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

Լավագույն եւ միջազգային ճանաչում ունեցող «Վիվալդի ատամնաբուժական լաբորատորիա»-ն, ոլորտի առաջատար, «Տարվա Հեղինակություն 2024» անվանակարգի մրցանակակիր։

էսթետիկ ստոմատոլոգիայի բնագավառում առաջատար Վիվալդի ստոմատոլոգիական կենտրոնը որպես տարվա լավագույն և առաջատար, միջազգային ճանաչում ունեցող ստոմատոլոգիական կենտրոն, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ

ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ հիմնադիր

«Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն որպես շինարարական ինժեներա-խորհրդատվական ծառայությունների մատուցման միջազգային որակ ապահովող ընկերություն, ոլորտի առաջատար, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

«ՄՈՆ ԱՄԻ» ԾԱՂԿԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ

ԷԴԻՏԱ ՊՈՂՈՍՅԱՆ «Մոն Ամի» ծաղկի և դիզայնի խանութ-սրահի հիմնադիր

Բացառիկ ու նրբաճաշակ «Մոն Ամի»ծաղկի և դիզայնի խանութ-սրահը իր ուրույն ձեռագրի, բարձրակարգ սպասարկման և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ որպես մեծ պահանջարկ վայելող տարվա լաոագույն և առաջատար ընկերություն, «Տարվա Հեղինակություն 2024» անվանակարգի մրցանակակիր:

ՄԱՐՄԵԼԱԴԱ ԻՎԵՆԹ ԲՅՈՒՐՈ

ԳԵՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ և ՍՈՆՅԱ ԴԻԼԱՆՅԱՆ «Մարմելադա» իվենթ բյուրոյի համահիմնադիրներ

Մարմելադա իվենթ բյուրոն բարձրաճաշակ, շքեղ և կրեատիվ միջոցառումներ կազմակերպող տարվա լավագույն ընկերություն, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

«ԷԼԻՆԱ» ՀԱԳՈՒՍՏԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ

ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ «Էլինա» հագուստի խանութների ցանցի հիմնադիր

«ԷԼԻՆԱ» հագուստի խանութների ցանցը՝ որպես Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի որակյալ, նորաձև և բարձրաճաշակ ապրանքանիշ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՄԱՄՍ ԼԻԹԼ ԲԵՅՔԵՐԻ»

ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Մամս Լիթլ Բեյքերի»-ի հիմնադիր

«ՄԱՄՍ ԼԻԹԼ ԲԵՅՔԵՐԻ» տնական անուշահամ, բարձր որակի հրուշակեղեն և տորթեր, սիրված ապրանքանիշ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

«ԳԱՍՊԱՐՏՈՒՐ» ՍՊԸ BETRAVELER ԲՐԵՆԴՈՎ

ԼԻԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ «ԳասպարՏուր» տուրիստական ընկերության հիմնադիր

BETRAVELER՝ զբոսաշրջության ոլորտում վստահելի գործընկեր, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՓԱՐԻԶ ԴԻԶՍՅՆ ՍՏՈՒԴԻՈ»

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ «Փարիզ դիզայն ստուդիո»-յի հիմնադիր

Բացառիկ եւ տարբերվող, միջազգային ճանաչում ունեցող քեթրինգներ, հյուրասիրություններ կազմակերպող տարվա լավագույն ընկերություն, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«Ս․Վ․ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

ՀՈՎՍԵՓ ՄԻՐՈՅԱՆ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի տնօրեն

«Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ը տարածաշրջանի լավագույն և առաջատար ակնաբուժական կենտրոն, ոլորտի առաջատար, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՔՈՒԻՆ ՔԵՅՔ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԵՎԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Քուին քեյք» հրուշակեղենի ձեռնարկության հիմնադիր

«Քուին քեյք» հրուշակեղենի ձեռնարկությունը հարսանեկան եւ տոնական շքեղ տորթերի առաջնակարգ եւ ամենապահանջված ընկերություն, «ՏԱՐՎ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

«ՀԱՅՔ-21» ՍՊԸ FINE OIL ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ «ՀԱՅՔ-21» ՍՊԸ տնօրեն

«Fine Oil»-Հայաստանյան և միջազգային շուկաներում՝ բարձրորակ արտադրանքի, հուսալիության և նորարարական մոտեցումներ որդեգրած ավտոյուղեր արտադրող եզակի ապրանքանիշ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։

ՄՈՒՐԱԴ ՕՆԻԿԻԱՆ

Սաուդյան Արաբիայի Արևելյան շրջանի Հաֆար Ալ Բատեն EZDAN CLINICS կլինիկայի ղեկավար, մաշկաբան, էսթետիկ բժիշկ

Էսթետիկ բժիշկ, մաշկաբան, ժամանկակից մաշկաբանության և էսթետիկ բժշկության առաջատար մասնագետ, հեղինակավոր բժիշկ Մուրադ Օնիկյանը «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր:

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան, հաղորդավար

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ով վարում էր «PRESTIGE» համահայկական մրցանակաբաշխությունը, վերջում անակնկալ էր սպասվում։ «Պրեստիժ Մեդիա» ընկերության հիմնադիր Սեդա Գասպարյանի կողմից.

Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ոլորտում, Հայոց մշակույթի զարգացման ու հանրահռչակման մեջ մեծ դերակատարություն ունենալու համար ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհվեց «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» մրցանակը։

«Պրեստիժ Մեդիա» ընկերության հիմնադիր Սեդա Գասպարյանը երեկոյի ավարտին հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին՝ միջոցառման կայացման գործում ունեցած իր դիվանագիտական մեծ աջակցության համար, Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին, իր աջակցության և ջերմ հյուրընկալության համար, Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանին, Իտալիայի Վճռաբեկ դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլիին, միջոցառմանը Հայաստանից ժամանած բոլոր մրցանակակիրներին և հյուրերին, «ԳասպարՏուր» տուրիստական ընկերության հիմնադիր Լիա Մելքոնյանին, ինչպես նաև իր կազմակերպչական թիմին, նաև ընտանիքին, առանց որոնց հնարավոր չէր լինի իրագործել նման մասշտաբային նախաձեռնության կազմակերպումն ու անցկացումը:

«PRESTIGE» համահայկական մրցանակաբաշխության գործընկերն է «Ռոյալ Կլինիկ» ընկերությունը։

Մրցանակաբաշխության հաջորդ օրը բոլոր հյուրերին սպասվում էր նավով տուր դեպի Սուրբ Ղազար կղզի։

Մրցանակաբաշխության օրերին սպասվում էր ևս մի քանի անակնկալներ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից: Նախ հյուրընկալում Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի կողմից, ապա ուղևորություն դեպի Սուրբ Ղազար կղզի: Սուրբ Ղազար կղզին փոքր կղզի է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։

Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717-ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետերի։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետերը կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։

Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Միաբանությունը հրատարակում է պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18րդ դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։

Եկեղեցին և նրա պարտեզները, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոյով։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հոգևորականներն ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ. ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031