Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Հունիսի 21-ի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շրջայց է կատարել աղետի գոտում։ Նրան ուղեկցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:

Նախաարը եղել է Սանահին կայարան թաղամասում, ապա այցելել Թումանյան փողոց։

«Պատկերը առաջին օրերի հետ անհամեմատելի էր։

Դիտարկեցի նաև երկաթուղու և Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածները։

Եղա նաև Քարկոփ բնակավայրում, զրուցեցի բնակիչների հետ։

Ուրախալի էր արձանագրել, որ աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության այս ընթացքում կատարած աշխատանքից»,- գրել է Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930