Անկարան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Երևանի որոշումը

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հրապարակել է հայտարարություն, որով հավանություն է հայտնել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշմանը:

«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի առավել մեծ թվով պետություններ ճանաչեն Պաղեստինը։

Հայաստանի արտգործնախարարությունը Պաղեստին պետությունը ճանաչելու մասին հայտարարեց այսօր առավոտյան:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930