Կաթողիկոսի օրհնությամբ փորձել են մահափորձ իրականացնել. Արթուր Հովհաննիսյան

Ակնկալում եմ՝ հարցադրումներ կլինեն, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է եղել ՀՀ-ի պետականության վրա՝ Կաթողիկոսի օրհնությամբ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ասեք Կաթողիկո՛ս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է ԱԺ-ի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ Կաթողիկոսի օրհնությամբ»,-ասաց նա։

Ըստ խմբակցության քարտուղարի, ներսում սադրանք է իրականացվել՝ դրսում ժողովրդին տաքացնելով. «Դրսում Բագրատն էլ Բեթմենի նման սկսեց վազել ոստիկանների վրա։ Բագրատն ասում է՝ սիրելի՛ ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանի գլխին»,-ասաց նա։

Հարցին՝ Բագրատ Սրբազանն է քարով տալի՞ս՝ պատասխանեց՝ հաստատելով. «Այո՛, Բագրատը, Բեթմեն Բագրատը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30