Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչով զբաղվեմ, հերիք եղավ, բոլ եղավ․ Սիմոնյանը՝ Օհանյանին

ԱԺ-ում քննարկվում էր ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստի կայանալ-չկայանալու հարցը և ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների ելույթները փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվեցին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այդ ամենից հետո հայտարարեց, թե իր համար ակնհայտ է՝ ասելիքի բացակայության պատճառով հիմա փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել ԱԺ նիստերի դահլիճում։

«Ես զգուշացնում եմ ձեզ, ձեր այդ հեգնական խոսքը, մասնավորապես, պարոն Խաչատրյան, բովանդակության բացակայության պատճառով անհարգալից վերաբերմունքը գործընկերների․․․»,- Սիմոնյանը խոսքը կիսատ թողեց․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից նկատեց․ «Դիտողությո՛ւն արեք բոլորին»։

«Պարո՛ն Օհանյան, ուրեմն զբաղվեք Ձեր գործով, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչով զբաղվեմ, հերիք եղավ, բոլ եղավ»,- արձագանքեց ԱԺ նախագահը։

Օհանյանն էլ ի պատասխան նշեց․ «Ես ինչ ուզում էն էլ անում եմ»։

«Եղավ, ինչ ուզեցիք՝ արեցիք, լռե՛ք։ Ես ձեզ խնդրում եմ հարգելի պատգամավորներ, չտրվել սադրանքների, մարդիկ ասելիք չունեն, դատարկ է բովանդակությունը, փորձում են սադրանքներ կազմակերպել, խնդրում եմ դա ի նկատի ունենալ»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30