Բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է․ պարբերաբար իրականացվում են հովացման և սառեցման աշխատանքներ

Հունիսի 7-ին՝ ժամը 08։51-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի պայթյունի վայրի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։

Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։

Հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։

Մեկ քաղաքացի դուրս է գրվել։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930