Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ մայիսի 29-ին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի 29-ից նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ 2018-2019թթ. Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի օգնականի պաշտոնը, իսկ 2019-2021թթ.-ին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2021թ.-ին նա նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի օգնական, իսկ 2021-2024թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930