Մենք հավատարիմ ենք հայ-վրացական ռազմավարական գործընկերության և եզակի կապերի ամրապնդմանը․ Դարչիաշվիլին ուղերձ է հղել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

«Շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա առիթով Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։

Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ:

Մենք հավատարիմ ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին X-ի իր միկրոբլոկում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031