Այսօրվանից կսկսվեն մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքները

Այսօրվանից կսկսվեն մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքները:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, հավելելով, որ փոսալցման աշխատանքները կմեկնարկեն Նոր Նորք վարչական շրջանից:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե շատ դեպքերում քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչու մայրաքաղաքի այս կամ այն փողոցում փոսալցման աշխատանքներ չեն արվում. «Հիմնական պատճառն այն է, որ մեր օրենսդրությամբ չենք կարող անել և՛ փոսալցման աշխատանքները, և՛ նույն տարվա ընթացքում միջին նորոգման աշխատանքները»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասաց. «Հաշվի առնելով, որ Նոր Նորք վարչական շրջանում ամենաանբարեկարգ, անմխիթար վիճակում են գտնվում այն փողոցները, որտեղ նախատեսված են հենց միջին նորոգման աշխատանքներ, առաջին վարչական շրջանը, որտեղ իրականացվելու են աշխատանքները համայնքային բյուջեով, այդ վարչական շրջանն է, մասնավորապես, Գալշոյան փողոցի մասով արդեն նախնական կահավորանքն ու զգուշացում-տեղեկանքը հրապարվել է»։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930