ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ինձ հետ զրույցում ԵՄ հանձնակատարներից մեկը թվարկեց այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելուց հետո։ Տեսաք թե ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք», — եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում Կոբախիձեն՝ չբացահայտելով, սակայն, նրա ինքնությունը։

ԵՄ ներկայացուցիչները Կոբախիձեի այս հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930