Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել

Փարիզի քաղաքապետարանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV-ն:

Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։

Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։

Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականին նրա կիսանդրին բացվել է Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930