Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:

Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:

Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:

Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -