Ում ուզում եք, որ գործից ազատեն, ասեք` ողջագուրվեմ հետը․ Բագրատ Սրբազան

Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բժշկական համայնքի հետ հանդիպումը սկսեց կատակով։

«Բժիշկ Սամվել Դանիելյանն ինձ հետ ողջագուրվելու համար այս երկու օրը ազատ քաղաքացի է, այնպես որ՝ ում ուզում եք, որ իրեն գործից հանեն՝ հանգիստ ասեք, իր հետ կողջագուրվեմ»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ մի ժամանակ ում հետ ողջագրուրվում էր՝ նշանակում էին, իսկ հիմա՝ ազատում։

Նշենք, որ այսօր նա հանդիպում է բժիշկների հետ, որի ժամանակ տեղեկացրեց, որ Սամվել Դանիելյանն ազատվել է Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ իր հետ ողջագուրվելու համար։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930