Տավուշի մարզպետի և կիրանցիների փակ հանդիպումն ավարտվել է, հայտնի է՝ ինչ են քննարկել. Tert.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ։

Tert.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այժմ գտնվում է Կիրանցում, փոխանցել է, թե ինչ է բնակիչների հետ խոսել մարզպետը։

«Եկել են գումար են առաջարկել, կիրանցիներն էլ լավ չեն արտահայտվել, բացասական պատասխան են տվել։ Ծածուկ աշխատանքներ են տանում, ասել են՝ փոխհատուցում կտանք, ինչ է պետք՝ գումարի չափ ասեք և այլն։ Մարդկանց գյուղը կես են արել, դպրոցի մոտից կիսվում է գյուղը»,- ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում կիրանցիները պահանջում էին հանդիպում Տավուշի մարզպետի հետ։ Վերջինս համաձայնել էր հանդիպել գյուղի դպրոցի մոտ՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Գյուղացիներն այս պայմանին չէին համաձայնել՝ հայտարարելով, որ թաքցնելու բան չունեն։ Արդյունքում մարզպետի հետ հանդիպում այդպես էլ չէր կայացել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031