Վրաստանի դեպքերին Արևմուտքն արձագանքում է, Հայաստանի հարցում լուռ է․ Զախարովա

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի համար, իսկ Հայաստանի դեպքում Արևմուտքը քար լռություն է պահպանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերը:

«Մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին գործն է։ Տվյալ դեպքում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է «կայունությամբ»՝ երկակի ստանդարտների կիրառման հարցում»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին կիրառվում է նաև բիրտ ուժ։

«Կարծես Արևմուտքին անջատել են այդ օրակարգից, միացրել են միայն մեկ նոտա, իսկ մնացածը կարծես թե տեղի չի էլ ունենում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է նաև՝ ԵՄ-ում և ԱՄՆ-ում ԶԼՄ-ների կողմից, այսպես ասած, գովազդվում են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը, ռեպորտաժներում ցույցերի մասնակիցները ներկայացվում են որպես հերոսներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Արևմուտքում ձևացնում են, թե Հայաստանում ոչինչ չի կատարվում, թեպետ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են, կամ կատարվողը մատուցվում է որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող և իբր դրսից ուղղորդվող մի բան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031