ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ընթացքում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի, նաև հավաքի մասնակիցների կողմից բռնության դեպքեր

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի․ դրանք կարող են սահմանափակվել, սակայն սահմանափակումը պետք է ունենա հիմնավորվածություն: Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

«Նախ, խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի: Բայց հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել: Բայց, ի վերջո, մեր պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ՝ իրավունքի սահմանափակումը և համաչափությունը հիմնավորելու համար: Հակառակ պարագայում մենք անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ: Եվ այո՛, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ: Հավաքների խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, հավաքների ազատությունն իրոք կարող է սահմանափակվել, բայց այդ սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»:

Անդրադառնալով ոչ միայն Տավուշում, այլ նաև հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցած հավաքների հետ կապված խնդիրներին՝ Մանասյանը նշեց, որ դրանց ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր:

«Մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու և դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ խնդիրներ, որոնք վերաբերում են, օրինակ, անձին ազատությունից զրկելու հիմքերը և պատճառները նրան չներկայացնելուն և այլն: Բայց, միևնույն ժամանակ, արձանագրել ենք նաև հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն», — ընդգծեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ խնդիրներին չի կարելի նայել միակողմանի, և ընդգծելով պատշաճ երկխոսության կարևորությունը:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930