Բաքուն Փարիզին հորդորում է հետևել Իտալիայի «հավասարակշռված քաղաքականության» օրինակին

Պաշտոնական Բաքուն եվրոպական երկրներին՝ մասնավորապես Ֆրանսիային կոչ է արել հետևել Հարավային Կովկասում գործընթացների գնահատման, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հարցում Իտալիայի որդեգրած քաղաքականությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել է՝ Իտալիայի փոխարտգործնախարարի հայտարարությունը վկայում է, թե որքան «կարևոր է երկրների ներքին գործերին չմիջամտելն ու անպատասխանատու մոտեցումը կանխելը այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն ու կարգավորումը»։

«Դա [Իտալիայի դիրքորոշումը] նաև ապացուցում է, թե որքան անհիմն և անարդյունավետ են Ֆրանսիայի նման երկրների կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար», — ընդգծել է Հաջիզադեն։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -