Ադրբեջանն իբր «սխալ» քարտեզների վերաբերյալ հերթական շինծու մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի կողմից ներկայացված ականապատ դաշտերի քարտեզների հավաստի չեն: Նշենք, որ քարտեզներն ընդգրկում էին ականապատ տարածքների մի մասը և ըստ Ադրբեջանի, դա 25%-ից էլ պակաս է։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե ականների հետ կապված վերջին միջադեպերի ավելի քան 55%-ը տեղի է ունեցել ներկայացված տվյալներն ընդգրկող տարածքներից դուրս։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին՝ նշել է, թե իբր «հայկական կողմից գործողությունները ականների սպառնալիքի վերաբերյալ ևս մեկ հարված են հետհակամարտային շրջանում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930