Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. ՌԴ ԱԳՆ

Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Պատրաստ ենք մեր կողմից այդ գործընթացին ամեն կերպ աջակցել: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է վերականգնելու ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը: Գործընկներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել, վերականգնել եռակողմ ձևաչափով շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը», — նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կողմերից մեկից զիջումներ են կորզում, իսկ մյուսի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, մինչդեռ ՌԴ-ն միշտ համալիր, փոխզիջումային լուծումների կողմնակից է:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -