Թուրքիայում 4․7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում՝ Էլյազիգի շրջանում, 4․7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031