Ալեն Սիմոնյանը հերքում է Տիխանովսկայայի հետ հանդիպմանը բելառուսցի Նովիկովի հարցը քննարկելու մասին լուրերը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց ավելի վաղ տարածված այն տեղեկությունները, թե ինքը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը քննարկել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը Հայաստանում կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով և որ Հայաստանը վերջինիս քաղաքական ապաստան է տալու։

Նա չի էլ կարծում, թե Տիխանովսկայան իրավասու էր նման բան քննարկել։

«Դուրս ենք եկել միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար, որովհետև իր ելությում և ընդհանրապես այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ-ի և այնտեղ ներկա գտնվող մեր գործընկերների արձագանքը Հայաստանի վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ այնտեղ նաև Ադրբեջանի ներկայացուցիչը ինչ-որ բան ասաց Հայաստանի մասին, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, դրան իրար հերթ չտալով պատասխանեցին տարբեր ԵՄ ներակայացուցիչներ, փորձագետնմեր»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ինքն անգամ նշված երիտասարդի գոյության մասին տեղյակ չի եղել․ «Ես նույնիսկ այդ տղային գոյության մասին չգիտեի, ոչ մի բան չենք խոսացել մենք։ Ինչ-որ բաներ էին գրել, չեմ կարծում, որ ինքը իրավասու էր որևէ բան քննարկել, ինքն այնտեղ հրավիրված հյուր էր։ Եթե դա Բելառուսի մեր գործընկերների համար պատճառ է եղել, ես անլուրջ եմ համարում»։

Հարցին՝ նման տեղեկատվությունը հատուկ է տարածվել, Սիմոնյանը նկատեց․ «Չգիտեմ, անկեղծ չգիտեմ այդ գործչի հետ կապված մանրուքները։ Կարծում եմ՝ այդ թեման իմ մասով փակ է, որովհետև նման քննարկում ես այդ թեմայով չեմ ունեցել ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս»։

Հիշեցնենք՝ տարածված խոսակցություններից հետո օրերս Բելառուսը հայտարարեց «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը արգելելու մասին։

Ըստ բելառուսական կողմի՝ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։

Նկատենք՝ Բելառուսի որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031