Հայաստան-Կոսովո խաղն ազգային թիմի 250-րդ հանդիպումն է

Հայաստան-Կոսովո ընկերական խաղը 250-րդն է Ազգային թիմի համար:

Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներն են Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպման տոմսերն արդեն կարող եք ձեռք բերել նաև «Հանրապետական» մարզադաշտին կից տոմսարկղից:

Տոմսերն առցանց (օնլայն) կարող եք ձեռքբերել https://tickets.ffa.am/ կայքում:

Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -