Հայաստանը ԵԽ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին տեղի է ունեցել «The future of Via Carpathia — Caucasian Road Corridor» խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել սույն միջոցառմանը հրավիրվելու համար և մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերներին ներգրավելու ակնկալիքները։

Ինչպես տեղեկանում է Բելգիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -