Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Հաքան Ֆիդան

«Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին»։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

Ֆիդանը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմը մոլեգնում է ավելի քան երկու տարի։ «Այս տարիների ընթացքում ենթակառուցվածքներն ավերվել են, եղել են մեծաթիվ զոհեր։ Այս պատերազմում հաղթող չի լինի: Այս հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Կարևոր ենք համարում եվրոպական մայրցամաքում 21-րդ դարին համապատասխան հրադադարի ռեժիմի հաստատումը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -